ուսումնական ճամփորդություն

Բարև բոլորին, ես  Ռուզաննա Ներսեսյանն  եմ։

Մենք  դասարանով մեկնել էինք ուսումնական ճամփորդության։

Մէնք գնացել  ենք սուրբ Նարեկ եկեղեցի ու երգեցինք ։   Դրանից հետո գնացինք  Բազմաղբյուր գյուղի   դպրոց,

և այնտեղի երրորդ դասարանի երեխաները  սեղան  էին պատրաստել  ու մենք գնացինք և նշեցինք զատկի տոնը և հետ վերադարցանք դպրոց։  Իմ  տպավորությունները շատ լավ էին ու շատ

զվարճալի էր։

Իմ զվարճալի ու տարօրինակ երազը

Ես մի անգամ   երեկոյան  քնեցի և մի երազ տեսա։ Ես իմ ընկերուհիների հետ բակում  խաղում  էին

ու մի գայլ եկավ  ու մենք  շատ վախեցանք բայց մեր վախը իզուր էր, որովետև նա մեզ հարցրեց

ինչ է  ձեր անունը մենքել պատասխանեցինք ԼԻԼԻԹ և ՌՈՒԶԱՆՆԱ նա ասաց շատ ուրախ եմ

ԵՍ  կարողեմ ձեզ հետ խաղալ մենք պատասխանեցինք այո կարողես։

Ասեղը, որն ապրում էր խոտի դեզում

Կար-չկար մի ասեղ կար։ Այդ ասեղը  ապրում էր  խոտի դեզում։ Այդ Ասեղը հոգնել էր  խոտի դեզում ապրելուց ու գնաց Երևանում ապրելու:  Նա ուզում էր,  որ Երևանում մի ընկեր ունենա, բայց նա բոլորին ծակում էր ու ոչ ոք  չէր ուզում նրա ընկերը լինել ու նա տխրեց ու ետ վերադաձավ իր երկիր՝ խոտի դեզ։

Ես կախարդական աղբյուրի մոտ

Լինում   եմ, չեմ լինում մի ես եմ լինում։  Ես մի անգամ  հայտնվեցի մի աղբյուրի մոտ, ես տեսա, որ մի մարդ է անցնում, հարցնում եմ.

— Այս ի՞նչ աղբյուր է:

— Դու գիտե՞ս, որ սա սովորական աղբյուր չի, սա կախարդական է։

Հենց իմացա՝  երազանք պահեցի, որ իմ ընկերուհիների հետ չկռվեմ։

Անսովոր մտքեր

Երեկ ուրախ գրիչը գլորվելով գնացել է։

Վաղը թաց մատիտը ուրախանալով պարել է։

Այսօր գեղեցիկ  անձրևը թափթփված երգել է։

Կեսգիշերին  հիանալի գնդակը լողալով օգնել է։

Առավոտյան  տխուր   խոտը լացում էր։

Գիշերը քույրիկը լացելով  խանգարել է։

Անխելք մարդու մասին պատմում է գայլը

Բարև բոլորին,  ես գայլն եմ։  Ես  մի անգամ կանգնած էի այգում, ու հեռվից մի ախպեր էր  գալիս, ինքը երբ մոտեցավ, ես նրան հարցրեցի.

-Ախպեր,  ո՞ւր ես գնում:

Նա պատասխանեց.

— Գնում եմ Աստծու մոտ: Ես ել պատասխանեցի, դե որ գնաս Աստծու մոտ, ասա մի սոված գայլ կա, գիշեր — ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում:

-Լավ ,- ասաց ախպերը ու գնաց։